տուն Լուրեր Կառավարությունը որոշեց դեկտեմբերի 9-ը ճանաչել ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի հիշատակման օր

Կառավարությունը որոշեց դեկտեմբերի 9-ը ճանաչել ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի հիշատակման օր

99
0

gov

Այսօր ՀՀ Կառավարության նիստին որոշում ընդունվեց դեկտեմբերի 9-ը ճանաչել ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի հիշատակման օր:

Փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկը:

Նշենք, որ Փոստանջյանը առաջարկել էր մի քանի ազգային փոքրամասնությունների, այդ թվում ˋ եզդիների նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության հիշատակման օր ճանաչել մայիսի 19-ը:

«Մենք գտնում ենք նպատակահարմար այլ լուծում տալ: Առաջարկում ենք բոլոր ազգերի նկատմամբ ցեղասպանության ճանաչման հիշատակման օր ճանաչել դեկտեմեբրի 9-ը, քանի որ այդ օրն է հենց  ՄԱԿ-ը  ընդունել ցեղասպանությունների հանացագործություն համարող կոնվեցիան: Զարուհի Փոստանջյանը առաջարկում է մի քանի ազգերի համար ցեղասպանության օր ճանաչել, մենք առաջարկում ենք ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի հիշատակման օր»,-ասաց  Մանասարյանը:

Վարաչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց այս որոշումը: