տուն Լուրեր Կառավարությունը որոշեց՝ Երեւանում կլինի ավագանու արտահերթ ընտրություն

Կառավարությունը որոշեց՝ Երեւանում կլինի ավագանու արտահերթ ընտրություն

149
0

Կառավարության այսօրվա նիստում գործադիր մարմինը  որոշեց կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակած օրը Երևան համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:

Ընտրությունների օրը հայտարարելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «ԿԸՀ-ը նիստ կանի եւ 30-40 օրուն կորոշի ընտրության օրը»,-  կառավարության նիստում ասաց տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն  Պապիկյանը:

Վարչապետի հարցրեց.  «Իսկ բարոյահոգեբանական առումով ԿԸՀ-ն պատրա՞ստ է ընտրություններին»։

«Կարծում եմ՝ այո, պատրաստ է»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ընտրություններում ընտրակաշառքի փորձ արած քաղաքացին չպետք է մնա անպատասխան, ՀՀ քաղաքացու վրա ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, որին էլ միտված պետք է լինի Կառավարության գործունեությունը։

Սոնա Դավթյան