տուն Լուրեր Մենք մասսամբ ենք ստացել մեր հարցերի պատասխանը. «Ոչ թալանին» նախաձեռնություն

Մենք մասսամբ ենք ստացել մեր հարցերի պատասխանը. «Ոչ թալանին» նախաձեռնություն

262
0

arm143470659788

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները այսօր ամփոփեցին իրենց կողմից իրականացրած գործողությունները, ներկայացրեցին իրենց ուղարկած նամակների պատասխանները, ինչպես նաև խոսեցին իրենց հետագա անելիքների մասին:

«Մենք դիմել ենք նախարարություններին, կառավարությանը, սակայն, մասսամբ ենք ստացել մեզ հուզող հարցերի պատասխանները»,- հայտնեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանը:

Օրեր առաջ վարչապետի արած հայտարարությունը՝ էլեկտրաէներգիայի բարձրացված սակագնի լրացուցիչ 6․93 դրամը կփոխհատուցվի «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից, նախաձեռնության անդամ Սոֆիա Հովսեփյանը համարեց «մուկն ու կատվի» խաղ:

«Կառավարությունը «մուկն ու կատու» է խաղում ժողովրդի հետ: Սակայն չի գիտակցում, որ ամենախորամանկ մուկն անգամ ընկնում է թակարդը: Իշխանությունը փորձում է ժողովրդի ունեցածով փակել այն գումարները, որոնք հենց իրենք էլ կերել են»:

«Մենք կարծում ենք, որ աուդիտն իրականացնող միջազգային կազմակերպությունների միջոցով կառավարությունը կարողանա արդարացնել հոսանքի թանկացումը»,- մասնավորապես ասաց Տիգրան Մարտիրոսյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները չեն տարանջատվել, այլ մի քանի անդամներ ուղակի դուրս են եկել նախաձեռնությունից, հայտարարեց վերջում Սոֆիա Հովսեփյանը: Ինչպես նաև մանրամասնեց, որ նախաձեռնությունից դուրս եկած անդամներից մեկը ջրցան մեքենայի կիրառման օրը ստացած լուրջ վնասվածքների պատճառով է դուրս եկել «Ոչ թալանից»: