Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ անընդմեջ հավանության արժանացրեց ֆիզիկական անձանց կողմից ավտոմեքենա ներկրելու դեպքում ԱԱՀ-ի գանձումը չեղարկելու մասին օրինագիծը: Այն կազմել են ՀՀԿ պատգամավորներ Վարդան Այվազյանն ու Գարեգին Նուշիկյանը:
Փետրվարի 25-ին Կառավարությունն արդեն հավանության էր արժանացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում գրեթե նույնաբովանդակ փոփոխությունների նախագիծը:
Օրինագծի համաձայն, Եվրասիական տնտեսական միության երկրներից ոչ ձեռնարկատիրական նպատակներով մեքենաների ներկրման դեպքում (տարեկան 1-ից ոչ ավելի) ԱԱՀ չի գանձվի՝ հաշվի առնելով, որ քաղաքացիները դրանք միշտ գնում են վերավաճառողներից: Հետեւաբար, դրանց համար ԱԱՀ արդեն վճարել են, իսկ կրկնակի հարկում ԵՏՄ-ում չպետք է լինի:
ԵՏՄ անդամ չհանդիսացող երկրներից մեքենաների ներկրման դեպքում, նախկինի պես, սահմանին ԱԱՀ եւ մաքսատուրք կգանձվի (ընդհանուր՝ 32%):