Հայաստանի էլեկտրական ցանցերը «Տաշիր» ընկերությունից վերցնելու հարց կառավարությունը չի քննարկում: Лրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Անդրադառնալով հարցին` գո՞հ է ՀԷՑ-ի կառավարումից` նախարարը պատասխանեց. «ՀԷՑ-ի կառավարման աշխատանքներից գոհ լինելու վերաբերյալ կարծիք ես այս պահին չպետք է ունենամ, որովհետև այն կլինի շատ սուբյեկտիվ և կողմնակալ: ՀԷՑ-ի աշխատանքներից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ կարծիք ինձ թվում է` բնակչությունը պետք է արտահայտի»:
Այնուամենայնիվ, նախարարը վստահություն հայտնեց, որ ՀԷՑ-ը բավարար և որակյալ ծառայություններ մատուցում է: