ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել օդանավի անձնակազմի անդամների՝ թռիչքային անձնակազմի (օդաչու, շտուրման, բորտինժեներ, բորտռադիստ) և սրահի անձնակազմի (բորտօպերատոր, բորտուղեկցորդ) անդամների, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությությունների աշխատողների համազգեստի ձևն ու կրման կարգը սահմանելու որոշման նախագծեր: Նախագծերն ըննդգրկված են կառավարության փետրվարի 3ի նիստի օրակարգում: Նախագծերը մշակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի կողմից: «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35րդ հոդվածի 6րդ մասի համաձայն՝ օդանավի անձնակազմի անդամները կրում են սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը սահմանում է կառավարությունը: Միաժամանակ, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 520րդ հոդվածի 7րդ մասի համաձայն՝ ավիացիոն անվտանգության ծառայությունները հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ, և նրանց աշխատողներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել սահմանված ձևի համազգեստ, որի նկարագիրը և կրելու կարգը նույնպես սահմանում է կառավարությունը: