տուն Լուրեր Կառավարության շենքի մոտ մեկնարկել է հղիների ակցիան

Կառավարության շենքի մոտ մեկնարկել է հղիների ակցիան

125
0

54

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր  12:30-ին, կառավարության շենքի առջեւ մի խումբ մտահոգ քաղաքացիներ անցկացնելու էին բողոքի ակցիա «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ: Araratnews.am-ի լրագրողն այս պահին տեղեկացնում է, որ մի խումբ մտահոգ անձիք, որոնց թվում են նաև հղի կանայք,  Կառավարության շենքի մոտ են և բարձրացնում են  «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ իրենց դժգոհությունները:

Ցուցարարների կարծիքով  Կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը և դրվելու է մայրության նպաստի վերին շեմ: Նրանք նշում են, որ սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Նախաձեռնության անդամները վստահ են, որ օրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են:   Բացի այդ, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Նախաձեռնության անդամները ողջունում են կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում են, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին:

Մանրամասները՝ քիչ անց տեսանյութով: