Կադրային փոփոխություններ կառավարությունում: Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` ՀՀ Կառավարության արարողակարգի ծառայության պետ Էդուարդ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն Կառավարության «պրոտոկոլի» պետ է նշանակվել Լեւոն Մինասյանը: Սույն տեղեկատվությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից, հայտնելով, որ Է. Հարությունյանը այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Տեղեկությունների համաձայն` Էդուարդ Հարությունյանն այլ երկիր է տեղափոխվել աշխատանքի:
Նշենք, որ Էդուարդ Հարությունյանը նախկինում աշխատել է ՀՀ Ազգային ժողովում եւ Հովիկ Աբրահամյանի «պրոտոկոլի» պետն էր: Հետո Աբրահամյանի՝ վարչապետ նշանակվելուց հետո տեղափոխվեց կառավարություն: