տուն Լուրեր Կառավարության նիստի երկրորդ մասը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

Կառավարության նիստի երկրորդ մասը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

131
0

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին տեղեկացրեց՝  մեկ-երկու հարցի քննարկումից հետո նիստը կվարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ ինքը պետք է նախապատրաստվի խորհրդարանում այսօր կայանալիք վարչապետի ընտրություններին:

«Այսօր Ազգային ժողովում պետք է հանդես գամ, քանի որ նշանակված են վարչապետի ընտրություններ, որի արդյունքում վարչապետ պետք է չընտրվի, եւ իրավունքի ուժով Ազգային ժողովը լուծարվի: Մեկ-երկու հարցի քննարկումից հետո կխնդրեմ, որպեսզի պարոն Ավինյանը վարի նիստը, եւ ես նախապատրաստվեմ ԱԺ նիստին»,- Փաշինյանը: