տուն Լուրեր Կարապետյանն առաջարկում է օրինապահ հարկատուներին կոչում տալ

Կարապետյանն առաջարկում է օրինապահ հարկատուներին կոչում տալ

92
0

Karen-Karapetyan

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը դիմեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին, ասելով, որ թեմայի վերաբերյալ խոսել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որ շաբաթական մեկ օր քննարկեն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտի ներկայացուցիչների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը:

«Իրանք դիմել են հետեւյալ խնդրանքով՝ 15 երկրներում այդ հարթակն օգտագործելով՝ իրենք ցանկանում են ունենալ ներկայացուցիչներ: Դա լրացուցիչ ծախս չէ ձեզ համար, դիվանագիտական  կորպուսի համար, ծախսերը հոգալու են ՏՏ ոլորտի բիզնեսի ներկայացուցիչները, որպեսզի հասկանալի լինի, որ նրանք եւս խոսում են պետության անունից»,- ասաց Կարեն Կարապետյանը:

Ապա Կարեն Կարապետյանը դիմեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին: «ՊԵԿ նախագահը առաջարկություն  ունի. իրենք ուզում են դասակարգում մտցնել հարկատուների՝ ռոնդավորում, եւ օրինապահ հարկատու կարգավիճակ տալ, եւ խնդրում են ձեզ, որ ձեր միջոցով քննարկվի մեր առեւտրային բանկերի հետ հարց,  այն առումով, որ  եթե հարկատուն ունի նման կոչում, իրեն բանկերը վերաբերվեն արտոնյալ կարգով»,- ասաց վարչապետը, հարցնելով՝ ինչ է  կարծում, միտքն իրագործելի՞ է, թե՞ ոչ: Ի պատասխան Ջավադյանն ասաց, թե  թափանցիկ  կազմակերպություններին առանձնացնելու համար հնարավոր է որոշակի փոփոխություններ կատարել կանոնակարգերում եւ բանկային ռիսկերը նվազեցնել:

«Ես վստահ եմ. մի քիչ աշխատենք  բանկերի հետ, թափանցիկ կազմակերպությունների հետ՝ հնարավոր է իրականացնել»- ասաց Ջավադյանը, ինչին ի պատասխան Կարեն Կարապետյանն ասաց, թե ինքն էլ է վստահ: