տուն Uncategorized Կարապետյանի նոր հանձնարարականները

Կարապետյանի նոր հանձնարարականները

106
0

karen-karapetyan-2-634x445

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց տասնօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրային ծառայությունների վերաբերյալ՝  երկրատեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունները պարզ ստանալու վերաբերյալ: «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ համագործակցելով Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի հետ, մոնիթորինգի ենթարկել բիզնեսի՝ հանրային ծառայություններին միացնելու գործընթացը, մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ դրանց միացման խոչընդոտների վերացման եւ պարզեցման վերաբերյալ»,- հանձնարարեց Կարապետյանը եւ հստակեցրեց իր խոսքը: «Ինչի՞ մասին եմ խոսում. մենք մեր երկրում պետք է ունենանք հնարավորություն օնլայն ռեժիմով՝ կամայական քաղաքացի, կամայական բիզնես, եթե ինքը ինչ-որ կետում ցանկանում է բիզնես ունենալ, պետք  է իմանա՝ ենթակառուցվածքների հնարավորություն կա՞, թե՞ ոչ, լինի դա գազ, լույս, ջուր եւ բոլոր մնացած ինֆորմացիաները»,- ասաց վարչապետը: Նա Կադաստրի կոմիտեի նախագահին առաջարկեց բիզնեսի ներկայացուցիչների հետ քննարկումներ իրականացնել:

Ապա Կարապետյանը հանձնարարական տվեց Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ երկշաբաթյա ժամկետում ներկայացնել առաջարկներ մասնավորեցման ցուցակում չգտնվող պետական ընկերությունների եւ պետական մասնակցությամբ ընկերությունների բաժնեմասերի՝ բաց եւ հրապարակային մրցույթով, այդ թվում՝ ֆոնդային բորսայով հրապարակային առաջարկությունների միջոցով մասնավորեցման վերաբերյալ: «Կարծում եմ՝ մասնավորեցման հարց չկա, մենք ե՛ւ ֆոնդային բորսան ենք ուզում աշխուժացնել, ե՛ւ նաեւ կառավարման մակարդակը այդ ընկերություններում բարձրացնել»,- ասաց Կարեն Կարապետյանը: