տուն Լուրեր Կարապետյանը պահանջեց ամփոփել հանձնարարականները

Կարապետյանը պահանջեց ամփոփել հանձնարարականները

95
0

Karavarutyan-nist6-1

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը թվային օրակարգի մշակման վերաբերյալ հանձնարարական տվեց:  «Մեկնարկել ենք թվային օրակարգ ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքները: Դրա մշակումն ուղղված է Հայաստանում կառավարման արդյունավետության բարձրացմանը, թափանցիկությանը և բարենպաստ բիզնես միջավայրի ապահովմանը»,- իր խոսքում նշեց  վարչապետը:

Ըստ նրա՝  հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ստեղծման գործում ներառվել են տեղական և միջազգային լավագույն մասնագետները:

Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին մինչև նոյեմբերի 30-ը փաստաթղթի մշակման աշխատանքների իրականացման ընթացքում սերտորեն համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» և «Թվային Հայաստան» հիմնադրամների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ տվյալներն ու օժանդակությունը: Կարեն Կարապետյանն ասաց, որ որոշում կայացնելու համար պետք է անհրաժեշտ նյութ ունենան:

Իսկ մեկ այլ հանձնարարականով Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ մի շարք հանձնարարականներ է տվել, և քանի որ դրանք կարևոր են եղել, հանձնարարեց մեկ շաբաթվա ընթացքում ամփոփել ու ներկայացնել տրված հանձնարարականների կատարողականի արդյունավետությունը և կազմակերպել հանրապետական գործադիր մարմինների մասնակցությամբ խորհրդակցություն: «Քանի որ հանձնարարել էինք ամփոփել 8 ամիսն ու մեկ տարվա աշխատանքը, այս հանձնարարականն ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին` հանրությանը ներկայացնել հաշվետվություն»: