ՀՀ Կառավարության այսօրվա նիստը բավականին կարճ տեւեց: Նախարարները հարցերը ձեւակերպում էին բավականին հակիրճ:
«Այսօր ռեկորդ կարող էինք սահմանել` հա՛մ հայտարարություն արեցինք, հա՛մ օրակարգը քննարկեցինք»,- Կառավարության այսօրվա նիստի ավարտին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` միայն Արփինե Հովհաննիսյանը եւ Հրայր Թովմասյանը բավականին երկար դեբատ ունեցան: Խոսքն այն մասին էր, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական նախագիծ, որը զեկուցեց բավականին երկար, դրանից հետո էլ արձագանքեց Հրայր Թովմասյանը: