տուն Արցախ Կապիտան Ուրֆանյանը իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին

Կապիտան Ուրֆանյանը իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին

247
0

79054

ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողներից ևս մեկի անունը:

Այն ներկայացնում ենք ստորև.

«4-րդ հրաձգային վաշտի հրամանատար,

կապիտան Արմենակ Մերսի Ուրֆանյան
Ծնված 1990թ., ԶՈՒ-ում ծառայում է 2007թ.-ից: Կապիտան Ուրֆանյանը իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝ միայնակ շարունակել է մարտը, խոցելով մեկ տանկ և մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: Վերջում մի քանի նռնակներ նետելով՝ չի թողել իրեն շրջապատեն ու վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցողներին:

Փառք մեր հերոսներին»: