Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին տեղի է ունենում դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը: Ըստ մեղադրող կողմի՝ ներկայացված տեսանյութից սխալ եզրակացություններ են արվել ընթերակաների մասնակցության փաստի առթիվ: Ներկայացված տեսանյութում ընթերակաների չլինելը դեռ չի նշանակում, որ դեպքի վայրում չեն գտնվել: Դեպքի վայրի քննությունը տևել է մեկ ժամից ավելի, այնինչ ներկայացված տեսանյութը տևել է 7 րոպե և մի քանի վայրկայն:
Վարդան Պետրոսյանի պաշտպանը հարցրեց, թե ընթերականե՞րն են ստորագրել դեպքի քննության ժամանակ, թե՞ ոչ: Պաշտպանը դիմել է համապատասխան մասնագետներին, պարզելու համար արդյո՞ք դրված ստորագրությունները հենց նրանց կողիմց է դրվել, թե ոչ: Պատասխանը ստացվել է, որ ընթերակա Գրիշա Սարգսյանի կողմից չի դրվել այդ ստորագրությունը:
Նիստը վարող դատավորն էլ իր խոսքում հայտնեց. «Դատարանը հետազոտելով պաշտպանի կողմից ներկայացված փաստաթղթերը, նաև ղեկավարվելով քրեական օրենսգրքի 25-րդ հոդվածով, պարզել է, որ սույն միջնորդությունների ընթացքում պաշտպանական կողմը միջնորդությունները հիմնավորելու նպատակով հարցաքննված մի շարք վկաների ցուցմունքերը քննել է և ներկայացրել դատարանին, որ ապացույցները ենթակա են ստուգման»: