ՀՀ Կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն այսօր նշանակվեց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ:
Որոշումը կառավարությանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Լոքյանը ներկայացնում էր նոր մարզպետի մասնագիտական որակները, երբ վարչապետն ընդհատեց ` հորդորելով Գյոզալյանին ոտքի կանգնել. «Կանգնե´ք, մի րոպե ոտքի կանգնեք, հարցեր կա՞ն պարոն Գյոզալյանին»:
Հիշեցնենք` Արագածոտնի մարզը տրվեց դաշնակցական գործչի` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում: