տուն Լուրեր Կանադայում մարդատար օդանավ է կործանվել

Կանադայում մարդատար օդանավ է կործանվել

117
0

Կանադայի Սասկաչևանի նահանգում կործանվել է West Wind Aviation ավիաընկերությանը պատկանող ATR-42 մարդատար օդանավը. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով CBC հեռուստաալիքին:

Հաղորդվում է, որ օդանավում գտնվել են 22 ուղևոր և անձնակազմի 3 անդամ: Ավիավթարի հետևանքով կան վիրավորներ. զոհեր չեն գրանցվել:

Ավիավթարը տեղի է ունեցել թռիչքից րոպեներ անց: