տուն Քաղաքական Միջազգային Կանադայի խորհրդարանը հոտնկայս դիմավորել է ահաբեկչին սպանած սերժանտին (տեսանյութ)

Կանադայի խորհրդարանը հոտնկայս դիմավորել է ահաբեկչին սպանած սերժանտին (տեսանյութ)

110
0

tribute.jpg.size.xxlarge.promo

Կանադայի խորհրդարանը երեկ հոտնկայս ողջունել է սերժանտ Քևին Վիքերին, ում հաջողվել է չեզոքացնել խորհրդարանի շենքի վրա հարձակված Միշել Զեհաֆ Բիբոյին՝ սպանելով նրան։

Զեհաֆ Բիբոն դրանից րոպեներ առաջ սպանել էր Առաջին աշխարհամարտի տարիների հուշահամալիրի պատվո պահակախմբի անդամին, այնուհետև ներխուժել էր խորհրդարան։

Ահաբեկիչը վնասազերծվել էր 58-ամյա սերժանտի կողմից, ով նախկինում մոտ 3 տասնամյակ աշխատել է ոստիկանությունում, ապա աշխատանքի անցել խորհրդարանի անվտանգության ծառայությունում։