տուն Լուրեր Կանադայի վարչապետի գուլպաների «հավաքածուն» (լուսանկարներ)

Կանադայի վարչապետի գուլպաների «հավաքածուն» (լուսանկարներ)

150
0

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բազմիցս աչքի է ընկնում իր գուլպաների տեսականիով. Թրյուդոն մի շարք պաշտոնական հանդիպումներին ներկայանում է տարատեսակ, գույնզգույն գուլպաներով:

Նշենք, որ Շվեյցարիայում հունվարի 23-ին մեկնարկած Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի առաջին օրը Կանադայի վարչապետը ներկայացել էր սև պուտերով կապույտ գուլպաներով, իսկ երկրորդ օրը՝ դեղին բադիկներով գուլպաներով:

Նախորդ տարի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Թրյուդոյի գուլպաներով հիացած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այդ մասին անգամ թվիթերյան գրառում էր կատարել, նշելով, որ հիացած է պաշտոնյայի «հիանալի գուլպաներով»: