տուն Լուրեր Կանադայի և հայաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

Կանադայի և հայաստանի ԱԳ նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել

71
0

agnԱրտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Քրիստիա Ֆրիլանդը ուղերձներ փոխանակեցին Հայաստանի Հանրապետության եւ Կանադայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում հաջողվել է ամուր կապեր հաստատել մեր պետությունների միջեւ՝ հիմնված փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, եւ պահպանել բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն: Միջպետական դինամիկ հարաբերությունները կառուցվել են մեր ժողովուրդների միջեւ առկա բարեկամական` պատմության խորքը գնացող կապերի ամուր հիմքի վրա: Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ մենք վայելում ենք հարցերի լայն շրջանակ ծածկող ամուր գործընկերություն եւ աճող համագործակցություն, եւ որ մեր փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում փոխշահավետ է: Կապված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը Հայաստանում հյուրընկալելու հետ՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է արձանագրում մեր սերտ համագործակցությունը ՖՄԿ շրջանակներում:

Քրիստիա Ֆրիլանդն իր ուղերձում նշում է, որ հաշվի առնելով իր նոր պարտականությունների ստանձնումը՝ որպես Կանադայի արտգործնախարար, սա լավ առիթ է՝ անդրադառնալու ամուր երկկողմ կապերին, որոնք ձեւավորվել են մեր երկու պետությունների միջեւ անցած քառորդ դարի ընթացքում: Կանադայի արտգործնախարարն ընդգծում է. «1992թ. մեր նախորդներն, անկասկած, նախատեսել են ստեղծել ժամանակակից դիվանագիտական հարաբերություններ՝ արմատավորված մեր ժողովուրդների միջեւ սերտ կապերում, որ գոյություն են ունեցել տասնամյակներ»: Այդուհետ մենք զարգացրել ենք հարուստ եւ բազմաբովանդակ երկկողմ կապեր, որ առավել ընդլայնվել է մեր սերտ համագործակցությամբ միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Ֆրանկոֆոնիան:

Նախարարներն իրենց ուղերձներում բարձր են գնահատում Կանադայի հայության դերակատարությունը՝ երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Հայաստանի եւ Կանադայի արտաքին գործերի նախարարներն ընդգծում են երկու պետությունների միջեւ առկա ամուր գործընկերությունը եւ հաստատում իրենց հանձնառությունը՝ շարունակելու միմյանց հետ սերտ համագործակցությունը՝ ուղղված հարաբերությունների առավել ընդլայնմանը: