տուն Քաղաքական Միջազգային Կանադան նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ

Կանադան նոր պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ

69
0

CanVRus

Կանադան հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման մասին։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ պատժամիջոցների տակ են հայտնվել «Սբերբանկն» ու ռազմարդյունաբերության 5 ընկերություններ։ Կանադացի մասնավոր անձինք և ընկերություններն իրավունք չունեն երկարատև ֆինանսական օժանակություն ցուցաբերեն այս ընկերություններին։

Ավելացել է նաև այն մարդկանց թիվը, ում մուտքըԿանադա արգելվել է, իսկ առկայության դեպքում սառեցվել են նրանց հաշվեհամարները։ Այդ ցուցակում են ՌԴ պաշտպանության փոխնախարարներ Յուրի Սադովենկոն և Դմիտրի Բուլգակովը, Գլխավոր շտաբի տեղակալը և ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը։