Կանադական Canadian Design Resource ընկերությունը կազմակերպել է ակցիա՝ ի հիշատակ երկու օր առաջ մահացած Լեոնարդ Նիմոյեի, ով հայտնի է դարձել «Աստղային ուղի» սերիալում իր դերերով։ Ակցիայի մասնակիցները Կանադական 5 դոլարանոց թղթադրամների վրա Կանադայի նախկին վարչապետ Ուիլֆրիդ Լորյեի դիմանկարին ավելացնում են դետալներ՝ այն նմանեցնելով սերիալում Նիմոյեի մարմնավորած Սփոքի կերպարին։
The Mashable-ը տեղեկացնում է, որ նման ակցիան անօրինական է, քանի որ Կանադայում արգելված է նկարել թղթադրամների վրա։