տուն Լուրեր Ինչպես է լուծվելու օպտիմալացված նախարարությունների աշխատակիցների գործազրկությունը (տեսանյութ)

Ինչպես է լուծվելու օպտիմալացված նախարարությունների աշխատակիցների գործազրկությունը (տեսանյութ)

104
0

Araratnews.am-ը շաբաթներ առաջ գրել էր, որ կառավարության կառուցվածքային  փոփոխությունների պատճառով  կարող է լուծարվել նաև սոցիալական ապահովության ծառայությունը, որն ունի մոտավորապես 600 աշխատակից:

Araratnews.am-ը սոցիալական ապահովության ծառայության  նախկին ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանին հարցրեց՝ արդյոք կա դրա անհրաժեշտությունը: «Առայժմ այդ փոփոխությունը չի հրապարակվել, կառավարության պլանները մեզ պարզ չեն: Բայց ծառայությունում օպտիմալացման կարիք կա»,- ասաց Արման Բոշյանը:

Մեր մյուս հարցին՝ կառավարությունն ինչպե՞ս է լուծելու կրճատված նախարարությունների աշխատակիցների զբաղվածության խնդիրը, Արման Բոշյանն ասաց. «Կառավարությունն այդ ուղղությամբ պետք  է աշխատի: «Իմ քայլի» ներսում բազմաթիվ տարբերակներ է քննարկվել՝ սկսած սոցիալական փաթեթից, վերապատրաստումներից: Մարդը չպետք է փողոցում մնա»,- ասաց օրենսդիր մարմնի անդամը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան