տուն Հասարակություն Իրավական Կան մարդիկ, որ 15 անգամ ասենք, մեկ է՝ չի մտնում. Քոչարյանը՝ դատավորին

Կան մարդիկ, որ 15 անգամ ասենք, մեկ է՝ չի մտնում. Քոչարյանը՝ դատավորին

98
0

Ինչպես հաղորդել ենք, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում արդեն 4-րդ օրն է՝ շարունակվում է մարտի 1-ի գործշով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը: Նիստի ընթացքում ելույթ ունեցավ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը, ում խոսքը մի պահ ընդհատեց նախագահող դատավոր Գրիգորյանը, ասելով, որ այդ հիմնավորումները բերել է նաև պաշտպան Հայկ Ալումյանը:

«Հարգելի դատարան, ստիպված ենք դա անում, քանի դատարանով անցել ենք, տեսել ենք, որ ուղղակի կան մարդիկ, որ պետք է 15 անգամ ասես, որ մտնի, բայց մեկ է՝ չի մտնում»,- տեղից  արձագանքելով ասաց Քոչարյանը:

Քոչարյանը՝ «15 անգամ ասում ենք, մեկ է՝ չի մտնում» ասելով, նկատի ունի այն դատավորներին, որոնք իր նկատմամբ կալանքի որոշումներ են կայացրել:

Դատական նիստը շարունակվում է: