Ապրիլյան պատերազմի փորձը ցույց է տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի ու պետք է լիարժեք կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ, ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նախարարի խոսքով՝ համաձայն նախագծի՝ կամավորական սկզբուքնով պահեստազորային նախապատրաստում կարող են անցնել այն քաղաքացիները, որոնք ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում։
«Կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտավորության կատարմանը։ Եթե քաղաքացին զինապարտ է, հաշվառված է պահեստազորում, նա ոչ թե կամավորականության սկզբունքով պետք է գնա, այլ առաջնորդվելով իր զինկոմիսարիատի կողմից իրենց տրված առաջադրանքով պետք է ներկայանա նշված վայր, նշված օր, նշված պահի: Սակայն մենք ունենք տարածքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները», — նշեց նախարարը։
Վերջինս ընդգծեց, որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ. «Այն պահից սկսած, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ»։
Նյութի աղբյուրը՝ aysor.am