տուն Լուրեր Կալիֆոռնիայում խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 13-ի

Կալիֆոռնիայում խոշոր վթարի զոհերի թիվը հասել է 13-ի

92
0

1479127637

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի: NBC News-ի հաղորդմամբ՝ վիրավորվել է 31 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին: ՃՏ խոշոր պատահարը տեղի է ունեցել 10-րդ դաշնային մայրուղուն: Փրկարարներից մեծ ջանքեր են պահանջվել ավտոբուսից տուժածներին դուրս բերելու համար, քանի որ այն մեծ արագությամբ մխրճվել էր բեռնատարի մեջ: