տուն Լուրեր Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հայերի շրջանում խուճապ չկա

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով հայերի շրջանում խուճապ չկա

116
0

Կալիֆոռնիայում անտառային հրդեհները սպառնում են բնակելի շրջաններին և առաջիկա օրերին կարող են էլ ավելի ուժգնանալ. Հարավային Կալիֆոռնիայից արդեն տարհանվել է ավելի քան 200 հազար բնակիչ:

Araratnews.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հայաշատ Նորթ Հոլիվուդ քաղաքի բնակիչները խուճապի մեջ չեն, սակայն պատրաստ են ցանկացած պահի բնակավայրը լքելու: Նրանց խոսքով՝ հրդեհն այս պահին ավելի ուժգնացել է Մալիբուի ուղղությամբ:

Մեր թղթակցի հաղորդմամբ՝ անտառային հրդեհների հետևանքով ավերվել են հարյուրավոր տներ: Լոս Անջելեսի հարակից շրջաններում փակ է ավելի քան 250 դպրոց: Դասերը կվերսկսեն միայն երկուշաբթի: