տուն Լուրեր Կալիֆոռնիայի նահանգապետը նախազգուշացրել է նոր ցնցումների մասին (տեսանյութ)

Կալիֆոռնիայի նահանգապետը նախազգուշացրել է նոր ցնցումների մասին (տեսանյութ)

141
0

Հինգշաբթի եւ ուրբաթ օրերին երկու հզոր երկրաշարժեր ցնցեցին Հարավային Կալիֆոռնիան, եւ դա «ահազանգ» պետք է լինի բնական աղետի առաջ կանգնած բոլոր ամերիկացիների համար   Daily Mail-ի փոխանցմամբ ասել է ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմը։

Նահանգապետը նաեւ զգուշացրել է, որ կալիֆոռնիացիները պետք է պատրաստ լինեն նաեւ հաջորդ երկրաշարժին, որը կարող է 7,1 մագնիտուդից ավելի հզոր լինել։

«Բնակիչները պետք է կարողանան իրենք իրենց պաշտպանել աղետի ժամանակ,- հայտնել է նահանգապետը՝ շարունակելով,- այժմ մենք հնարավորություն ունենք ավելի պատրաստված, ավելի զգոն լինելու, հետևելու մեր շինարարական նորմերին, հետևելու ազդանշանային համակարգերին։ Անկեղծ ասած՝ սա ահազանգ է մյուս նահանգների եւ պետության այլ մասերի համար»։

«Անկեղծ ասած՝ սա ահազանգ է մյուս նահանգների, այլ ազգերի համար»,- ասել է Նյուսոմը, նախազգուշացնելով, որ նոր ցնցումների վտանգ կա։ «Որպես կալիֆոռնիացիներ՝ մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ երկրաշարժին»,- հայտարարել է նահանգապետը՝ բոլոր տուժածներին խոստանալով օգնություն տրամադրել դաշնային հիմնադրամներից: