Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Բել Գարդենս քաղաքի ղեկավար Դանիել Կրեսպոն սպանվել է սեփական կնոջ կողմից ընտանեկան վիճաբանության հետևանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նախնական տեղեկություններով, որոնք փոխանցել է տեղի ոստիկանությունը, կինը կրակել է ամուսնու վրա այն ժամանակ, երբ նրանց 19-ամյա որդին փորձել է միջամտել վիճաբանությանը։ Դանեիլ Կրեսպոն մահացել է հիվանդանոցի ճանապարհին։ Նա մի քանի հրազենային վնասվածք էր ստացել։
Կրեսպոյի կողմից ղեկավարվող քաղաքն ունի 42 հազար բնակչություն։ Այն Լոս Անջելոսի արվարձաններից մեկն է։