տուն Լուրեր Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում

Կադրային փոփոխություններ դատախազության համակարգում

101
0

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՀՀ դատախազության համակարգում կադրային մի քանի  փոխատեղումներ և նշանակումներ կատարելու վերաբերյալ հրամաններ է ստորագրել:

Մասնավորապես՝

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ,
արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Գևորգյանը փոխադրվել և
նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, որը մինչ այդ թափուր էր:

ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Միլիտոնյանը փոխադրվել և նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սարգիս Մնացականյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ:

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի
խորհրդական Ռաֆայել Երիցյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազ:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին