տուն Լուրեր Կադիրովը դեմ կլինի ՌԴ-ին, եթե երկիրը չաջակցի մահմեդականներին Մյանմայում

Կադիրովը դեմ կլինի ՌԴ-ին, եթե երկիրը չաջակցի մահմեդականներին Մյանմայում

119
0

240507_src

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Մյանմայում մահմեդականների ցեղասպանությունը, որի պատճառով հարյուրավոր մարդիկ նախօրեին Մոսկվայում Մյանմայի դեսպանատան մոտ ցույց են անցկացրել ընդդեմ Ռուսաստանի. հաղորդում է Дождь-ը:

Կադիրովը մեղադրել է ռուսական լրատվամիջոցներին անգործության մեջ:

«Եթե Եվրոպայում ինչ-որ տեղ պայթեցնում են, սպանում են, մեր լրատվամիջոցներն անմիջապես լուսաբանում են: Իսկ երբ երեք օրվա ընթացքում մի քանի հազար մարդ է սպանվում, բոլորը լռում են»,- ասել է Կադիրովը:

Կադիրովը նշել է, եթե Ռուսաստանը շարունակի աջակցել ապստամբներին, ովքեր հանցագործություններ են իրականացնում Մյանմայում, ապա նա դեմ հանդես կգա ՌԴ-ի դիրքորոշմանը: