Սույն թվականի օգոստոսի 2-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը մարզային այցերի շրջանակներում այցելեց ՀՀ Գեղարքունիքի մարզ:
Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ նախագահ Մարտին Սարգսյանի և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցեցին կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Ա. Մուսայանը, Ֆ. Բաշոյանը, վերահսկողության վարչության պետ Ա. Բիձյանը և Գեղարքունիքի մարզի քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը, ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ հավաստիացրեց, որ մարզային այցերը կրելու են շարունակական բնույթ, նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում տեղում ծանոթանալ առկա խնդիրներին և կանոնակարգել համայնքների հետ իրականացվող հետագա աշխատանքները՝ քաղաքացիների սպասարկումը անթերի ու բարձր մակարդակով ապահովելու ուղղությամբ: Խորհրդակցության հիմնական նպատակն էր աշխատանքային կարգով վեր հանել տարիների ընթացքում համայնքներում առկախ մնացած խնդիրները, համապարփակ և ամբողջական լուծում տալու նպատակով:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարը խորհրդակցության մասնակիցներին հանգամանալից ներկայացրեց բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են կադաստրի համակարգում 2014 թվականից ի վեր՝ նպաստելով համակարգի զարգացմանն ու առաջընթացին: Նախագահը մասնավորապես անդրադարձավ §Ուսումնամեթոդական կենտրոն¦ ՊՈԱԿ-ի հիմնադրմանը, որն հնարավորություն կտա համակարգն համալրել որակյալ կադրերով:
Կոմիտեի նախագահը հորդորեց ներկաներին անկեղծ և անմիջական լինել և բարձրաձայնել իրենց հուզող բոլոր հարցերը:
Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների կողմից բարձրացվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին քարտեզագրության, չափագրման, ինչպես նաև ինքնակամ կառույցների օրինականացման, հողերի սեփականաշնորհման ու իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների ընթացքում տեղ գտած սխալների ¥համադրումների արդյունքում առաջացած անճշտությունների ¤ ուղղման խնդիրներին:
Կոմիտեի նախագահը և համակարգի մյուս ներկայացուցիչները հանգամանորեն պատասխանեցին մարզի համայնքների ղեկավարների կողմից բարձրացվող հարցերին, պարզաբանումներ ներկայացրեցին կադաստրային բնագավառի օրենսդրության, կատարվող բարեփոխումների և համայնքներում առկա հողային հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:
Կոմիտեի նախագահը վստահեցրերց, որ ստեղծվելու է աշխատանքային հանձնաժողով` տարիներ շարունակ կուտակված խնդիրները ուսումնասիրելու և հանգուցալուծելու նպատակով, միաժամանակ հորդորելով համայնքների ղեկավարներին ակտիվություն և հետևողականություն դրսևորել բարձրացրած խնդիրների շուրջ: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև օրակարգային այլ հարցեր:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանն ընդգծեց ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի իրավասությունների շրջանակում նախատեսվող գործընթացների կազմակերպման ասպարեզում համայնքների ղեկավարներին պատշաճ աջակցություն ցուցաբերելու հանգամանքը և կարևորեց նաև նմանատիպ ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտությունը՝ վստահեցնելով, որ համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները ակտիվ աշխատանքի և սերտ համագործակցության արդյունքում կստանան իրենց լուծումը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի և Գեղարքունիքի մարզպետի միջև ձեռք բերվեց նաև հետագա արդյունավետ համագործակցություն ապահովելու համաձայնություն: