տուն Լուրեր Ջուր չի լինելու

Ջուր չի լինելու

112
0

1jur-600x404

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 18-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝Ֆանարջյան փողոցի 1-ից մինչեւ 46 համարների անհատական տնատիրությունների եւ նրբանցքների, Քանաքեռի 6-րդ փողոցի՝ իր նրբանցքներով, Աղասու փողոցի, «Կոկա Կոլա» գործարանի, Ծարավաղբյուրի փողոցի թիվ 125 դպրոցի ու մանկատան ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: