տուն ժամանց «Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում

«Ջրային» ուրախ դիսկոտեկ՝ Կարապի լճում

140
0

085313598d7fdacaa0068c5d0d9143bb78896bbb

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառի տոնի առիթով համաքաղաքային գլխավոր ու ամենամարդաշատ միջոցառումը տեղի է ունեցել Կարապի լճում և հարակից տարածքում:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառումն ուղեկցվել է դիջեյի մատուցած երաժշտությամբ, ինչի շնորհիվ Կարապի լիճը վերածվել է ջրային» դիսկոտեկի:
Միջոցառման ընթացքում հրշեջ մեքենաները ջրամղիչ շիթերով ջուր են ցայել զվարճանքի մասնակիցների վրա, իսկ վերջիններս էլ ապահովված են եղել դույլերով: