տուն Լուրեր Ջրային կոմիտեն բավարար չափով չի վերահսկել «Վեոլիա ջուր» ընկերությունը. Արտակ Շաբոյան

Ջրային կոմիտեն բավարար չափով չի վերահսկել «Վեոլիա ջուր» ընկերությունը. Արտակ Շաբոյան

113
0

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը առաջարկներ է ներկայացնելու կառավարությանը, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերությունը նույնպես ենթարկվի գնումների օրենսդրության պահանջներին:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի   խոսքով` «Վեոլիա ջուրը», ինչպես «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, «Գազպրոմ Արմենիան», ևս հանրային ծառայությունների ոլորտ է, հետևաբար համանման ընկերությունների նման իր գնումները կազմակերպելիս պետք է առաջնորդվի մրցակցային սկզբունքով:

Արտակ Շաբոյանն ասաց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը  պետք է  37,5 միլիարդ դրամի չափով ներդրումներ իրականացնի, որոնք կատարվում են ջրաչափերի ձեռք բերման, ջրագծերի կառուցման, պոմպակայանների շինարարության ձևով:

ՏՄՊՊՀ ղեկավարի խոսքով՝ ջրային պետական կոմիտեն բավարար չափով չի վերահսկել   իրականացնել կառավարությանն առաջարկելու ենք փոփոխություններ իրականացնել համապատասխան իրավական ակտերում, որպեսզի պետական լիազոր մարմինը` Ջրային պետական կոմիտեն, բավարար լծակներ ձեռք բերի, բավարար լիազորություններ ունենա այս ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար»,-հավելեց նա:

Տեղեկացնենք, որ  ՏՄՊՊՀ-ն այսօր  «Վեոլիա ջուր» ընկերությանը 20 միլիոն դրամով տուգանելու որոշում է կայացրել: