տուն Լուրեր Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը բացվել է

Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը բացվել է

78
0

dzyun_chanaparh_634x445.thumb

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Սևան — Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Աշտարակի տարածաշրջանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-70 մ: Մարտունու ավտոճանապարհներին մերկասառույց է: Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

«Կոտայքի ՃՇՇ» ՍՊ ընկերության աշխատակիցների կատարած աշխատանքների արդյունքում ժամը 18:30-ի դրությամբ, բացվել է Ջրաբեր-Ֆանտան ճանապարհահատվածը:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: