JP Morgan Chase ամերիկյան խոշորագույն բանկերից մեկը վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել արդարադատության նախարարության հետ՝ ԱՄՆ կառավարության կողմից սահմանված 13 մլրդ դոլարի տուգանքը վճարելու հարցի վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Այս գործարքն ամբողջությամբ համաձայնեցվել է հիփոթեկայի վարկերի գործով՝ ամերիկացիներին շուրջ 4 մլրդ դոլարի տուգանք վճարելուց հետո։ 13 մլրդ դոլարի տուգանքը ռեկորդային է ԱՄՆ պատմության ընթացքում։