Հեղինակավոր Forbes Woman ամսագիրն անդրադարձել է հայտնի դիզայներ Ջորջիո Արմանիի հաջողության պատմությանն ու հայկական արմատներին, ով 215-րդ տեղն է զբաղեցնում Forbes-ի գլոբալ վարկանիշում ($6.6 մլրդ):
Արմանին ծնվել է Իտալիայում՝ Հայոց ցեղասպանությունից մազապուրծների ընտանիքում: Նրա ծնողները փախել են Թուրքիայից: Եվ չնայած, որ Արմանին ծագմամբ իտալացի չէ, այնուհանդերձ՝ նրան հոգեհարազատ են իտալացիների սկզբունքներն ու արժեքները, որոնցից գլխավորն ընտանիքն է::
Ջորջիոն մեծացել է եղբոր և քրոջ հետ: Պատանի տարիքում ցանկացել է բժիշկ դառնալ, հետո թողել է ուսումն ու բանակ գնացել: Ինչ-որ պահ նա տարվել է լուսանկարչությամբ և այդպես հայտնվել է նորաձևության աշխարհում: Նա հասցրել է աշխատել Էմանուել Ունգարոյի և Էրմենեջիլդո Զենայի հետ, մինչև որ 1975-ին ընկերոջ՝ Սերջիո Գալեոտիի հետ գրանցել է Giorgio Armani S.p.A. ընկերությունը:
Չնայած տարեց հասակին՝ Արմանին նախկինի պես ինքնուրույն է լուծում ընկերության հիմնական հարցերը: Նա միակ բաժնետերն է, նախագահն ու գործադիր տնօրենը: Դիզայները մինչ օրս անձամբ է նախագծում haute couture-ի բոլոր մոդելները, գրում է պարբերականը: