տուն Լուրեր Ջորջ Քլունին հայազգի զինծառայողի մասին սերիալ կնկարահանի

Ջորջ Քլունին հայազգի զինծառայողի մասին սերիալ կնկարահանի

161
0

"Gravity" New York Premiere - Inside Arrivals

Ամերիկացի հայտնի դերասան, ռեժիսոր Ջորջ Քլունին Ջոզեֆ Հելլերի «Հնարք 22» վեպի հիման վրա ԱՄՆ-ի զինված ուժերի հայազգի զինծառայողի մասին սերիալ կնկարահանի. գրում է Rusarminfo-ն` հղում կատարելով Hollywood Reporter-ին:

Սերիալը բաղկացած կլինի 6 մասից և կպատմի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծային գնդի կապիտան Յոսարյանի և նրա ծառայակիցների մասին:

Ըստ սյուժեի` Իտալիայի տարածքում հայազգի կապիտանը կորցնում է իր ամբողջ անձնակազմը և փորձում փախչել պատերազմից` խելագար ձևանալով:

Քլունին սերիալում կխաղա Յոսարյանի հրամանատարի դերում: Սերիալի պրեմիերան նախատեսված է 2019-ին: