ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագն այժմ Հյուսթոն քաղաքի հիվանդանոցում է։ Այս մասին գրված է նրա պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում,- հաղորդում է TASS գործակալությունը։
Նշվում է, որ նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն դա արվել է ապահովության նպատակով՝ սկսվող շնչահեղձությունը կանխելու համար։
Բուշ ավագը 90 տարեկան է։ Նա տառապում է շնչառական հիվանդություններից, ինչպես նաեւ պարկինսոնիզմից։ Այդ պատճառով նա շարժվում է միայն հաշմանդամի սայլակով։