Քենիայում ընթացող այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին սելֆի է արել փղի ձագի հետ: Լուսանկարը տեղադրվել է Twitter-ի պաշտոնական էջում:
Քերին այցի ընթացքում եղել է Նայրոբիի ազգային պարկում: Այստեղ կազմակերպված ապաստանում խնամում են առանց ծնողների մնացած փղի ձագերին: Այս ապաստանի հիմնադիր Դևիդ Շելդրիկը 1987 թվականինն առաջինն էր, ում հաջողվեց խնամել առանց մայր մնացած կենդանուն:
Ջոն Քերին Քենիա է ժամանել երեկ։ Այստեղ նա մտադիր է բարձրացնել մարդու իրավունքների հետ կապված խնդիրները:
Հիշեցնենք, որ նախօրեին Քենիայի փոխնախագահը հայտարարել էր, որ «նույնասեռականները Քենիայում տեղ չունեն»: