ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում ճանապարհատրանսպորտային վթարի է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հաղորդել է, որ ավտովթարի են ենթարկվել ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ավտոշարասյան երկու մեքենաները:
«Քարտուղար Քերին գտնվել է նրանցից մեկում: Նա և նրան ուղեկցող անձինք չեն տուժել», — նշել է Փսակին:
Վերջինիս խոսքերով՝ մեքենաներից մեկը խափանվել է, սակայն պետքարտուղարը գտնվել է մյուս փոխադրամիջոցում և առանց խնդիրների հասել է քաղաքի օդանավակայան: