ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է արել Բոլթոնը:
«Այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Մենք քննարկել ենք մեզ հետաքրքրող մի շարք հարցեր, ներառյալ էներգետիկ անվտանգության, անվտանգության համագործակցության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման հարցում ԱՄՆ-ի աջակցության մասին»,- գրել է Բոլթոնը։
Today I spoke with President Aliyev of Azerbaijan. We discussed a number of shared interests, including energy security, security cooperation, and U.S. support for a peaceful resolution to the Nagorno-Karabakh conflict.
— John Bolton (@AmbJohnBolton) January 29, 2019