տուն ժամանց Ջոլին և Փիթը համաձայնության են եկել

Ջոլին և Փիթը համաձայնության են եկել

114
0

brad-pitt-angelina-jolie

Ամերիկացի դերասանուհի Անջելինա Ջոլիի ներկայացուցիչները հայտնել են, որ ինքն ու իր ամուսին դերասան Բրեդ Փիթը պայմանավորվածություն են ձեռք բերել երեխաների խնամակալության հարցում: Այս մասին հաղորդում է CBS News-ը:

Աղբյուրի տվյալով` պայմանավորվածությունը ձեռք է բերվել մոտ մեկ շաբաթ առաջ: Համատեղ որոշման համաձայն՝ երեխաները մնում են մոր մոտ, իսկ Փիթը կշարունակի «թերապևտիկ այցելություններ» կատարել: Աղբյուրն ընդգծում է, որ զույգը կողմ է ընտանիքի «առողջացմանը»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բրեդ Փիթը որոշել էր պայքարել Անջելինա Ջոլիի դեմ դատարանում` երեխաների նկատմամբ համատեղ խնամակալության համար: