տուն Սպորտ Ջոկովիչն առանց պայքարի դարձավ 2014 թվականի աշխարհի ուժեղագույն թենիսիստ

Ջոկովիչն առանց պայքարի դարձավ 2014 թվականի աշխարհի ուժեղագույն թենիսիստ

62
0

_79062532_novakdjokovictrophy2

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել է խաղադաշտ դուրս գալ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի եզրափակիչ մրցաշարի որոշիչ խաղում, որում նա պետք է մրցեր սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ։ Այս մասին հաղորդում է Ասոցիացիայի պաշտոնական կայքը։

Ֆեդերերն այդ որոշումը պատճառաբանել է մեջքի ցավերով։

Այսպիսով, Ջոկովիչը ճանաչվել է Լոնդոնի մրցաշարի հաղթող, ինչի արդյունքում, երրորդ տարին անընդմեջ և չորրորդ անգամ կարիերայում, հաղթել է այդ մրցաշարում՝ պահպանելով ուժեղագույն թենիսիստների վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը։