ԱՄՆ-ի Միսսուրիի նահանգի երդվյալ ատենակալների դատարանը ավելի քան 110 մլն դոլար կվճարի Վիրջինիայի նահանգի բնակչուհուն. հաղորդում է BBC-ն:
Կինը Johnson & Johnson ընկերությանը մեղադրել էր այն բանի համար, որ տարիներ շարունակ օգտագործելով ընկերության՝ տալկի հումքով ինտիմ հիգիենայի համար նախատեսված ապրանքը, հիվանդացել է քաղցկեղով:
Տալկը Johnson & Johnson-ին մատակարարել է Imerys Talc America ընկերությունը:
62-ամյա Լոիս Սլեմպի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել 2012-ին: