Հոլիվուդի Փառքի ծառուղիում բացվել է իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդայի անվանական աստղը. հայտնում է Daily Mail-ը:
Դերասանուհին այժմ 90 տարեկան է, նրան ժամանակին համարում էին աշխարհի ամենագեղեցիկ կինը: Դերասանուհու անվանական աստղը 2628-րդն է Փառքի ծառուղիում:
Նա խաղացել է մոտ 70 ֆիլմերում, որոնցից առավել նշանավոր են` «Ֆան-ֆան վարդակակաչ» (ռեժ.` Քրիստիան-Ժակ, Ժերար Ֆիլիպի հետ, 1952 թ.), «Հաց, սեր և ֆանտազիա» (ռեժ.` Վիտորիո դե Սիկա, 1953 թ.), «Տրապեցիա» (ռեժ.` Քերոլ Ռիդ, Բերտ Լանկաստերի ու Թոնի Քերթիսի հետ, 1956 թ.), «Փարիզի աստվածամոր տաճարը» (ռեժ.` Ժան Դելանուա, Էնթոնի Քուինի հետ, 1956 թ.)։