Կիրակի օրը կայացած American Music Awards-ի ժամանակ հայտնի մոդել Ջիջի Հադիդը ծաղրել է ԱՄՆ-ի նոր առաջին տիկին Մելանյա Թրամփին. հայտնում է The Daily Mail-ը:
Հադիդը կրկնել է Միշել Օբամայի խոսքերը՝ նմանակելով Թրամփի կնոջ պահվածքը. մոդելը չռելով աչքերը և փքելով շուրթերն ասել է. «Ես սիրում եմ իմ ամուսնուն՝ Բարաք Օբամային, և մեր երեխաներիս՝ Սաշային ու Մալիին»: Մոդելն այս արտահայտությամբ հիշեցրել է, թե ինչպես է Մելանյա Թրամփը կրկնել Միշել Օբամայի խոսքերը:
Համացանցում տարածված բուռն արձագանքից հետո, մոդելն իր թվիթերյան էջում գրություն է տեղադրել, որում ներողություն է խնդրել ԱՄՆ-ի նոր առաջին տիկինից:
https://youtu.be/Q1DV1oJoDBY