Հայաստանում Արմեն Ջիգարխանյանին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր են վաճառվել, իսկ քաղաքացիներն ովքեր գնել են երեկոյի տոմսերը ներկայացել են այդ միջոցառմանն ու պարզել, որ իրականում դա խաբեություն է, և ոչ մի երեկո էլ կազմակերպված չի եղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի մասնակցությամբ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այդ տոմսերը վաճառվել են 4000-5000 դրամով և 100 հոգուց ավելի անձ ձեռք են բերել: Խաբեությունը պարզվել է այն ժամանակ, երբ տոմսերը ձեռքբերած քաղաքացիները գնացել են «Ա.Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»՝ իրենց սիրելի դերասանի մասնակցությամբ երեկոյին ներկա գտնվելու։ Թատրոնի աշխատակիցները հանկարծակի են եկել՝ լսելով ենթադրյալ երեկոյի մասին, քանի որ նման միջոցառում իրականում նախատեսած չեն եղել եւ տնօրինությունն ահազանգել է իրավապահներին՝ ներկայացնելով ինչ-որ անձանց կողմից վաճառքի հանված կեղծ տոմսերը։
Ովքեր են այս ամենի հետևում կանգած անձինք՝ կպարզվի քննության ընթացքում: