Արմեն Ջիգարխանյանի կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային, հեռացրել են թատրոնի տնօրենի պաշտոնից. հաղորդում է Mash լրատվակայքը:
Հաղորդվում է, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը նորից կվերականգնի իր պաշտոնը թատրոնում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս գալուց հետո պետք է հանդիպում ունենար Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, ում դիմել էր կնոջը պաշտոնից հեռացնելու և թատրոնում ֆինանսական ստուգումներ իրականացնելու խնդրանքով: